հայ

کاوه کهن

Քաւէ Քոհան

Քաւէ Քոհան

Ծնւել է Թեհրանում 1363 (1984) թւին

   Կենսագրութիւն գրելը դժւար է մանաւանդ եթէ պէտքէ համառօտ լինի: Ուսման ասպարէզում ուսողական ճիւղում դիպլոմաս ստանալուց յետոյ, համալսարանում սովորելու համար ընտրեցի Հայոց Լեզու և Գրականութիւն ճիւղը որը սովորեցի Ազատ Համալսարանի Կենտրոնական Թեհրանի  մասնաճիւղում և աւարտեցի 1386 (2007)-ին:

    Միջնակարգի շրջանից ինձ հետաքրքրում էր լրատւութեան ասպարէզը, սիրում էի գրել նաև հին հետաքրքրութիւն ունէի պատկերների և արւեստինկատմամաբ ինչը պատճառ դարձաւ որ 1380 (2001)-ից մինչ այսօր մասնակցելով տարբեր դասընթացների զբաղւեմ նաև լրագրողութեամբ, թղթակցութեաբ, նկարելով, գրաֆիկական աշխատանքներով և …. :

     Մարզանքն ու պատկերային արւեստների դեռևս իմ կեանքի անբաժանելի մասն են բայց համակարգչային ծրագրաւորումն ու web-ը կազմում են իմ կեանքի նոր մասը:

    Այժմ որպէս հանրային կապի մասնագէտ աշխատում եմ  հասարակական ծառայութիւնների կենտրոնում նաև մասնաւոր բաժնում աշխատում եմ որպէս արւեստի և գովազդի խորհրդատու:

     Քոհան Մեհր լրատւական ցանցում կարող էք կարդալ վերջին լուրերը, իմ գրւածքները, բանաստեղծութիւնները, տեսնել իմ գծագրութիւնները, նկարները և ծանօթանալ իմ համակարգչային ծրագրաւորումներին:

   Այս կայքէջը իմ միակ պաշտօնական և մասնագիտական  համացանցային աղբիւրն է, չնայած փորձում եմ որ այստեղ մտերիմ մտնոլորդ լինի: Այստեղ տիրում է Միասին և Միմեանց համար լոզունքը

پاسخ دهید

نشانی ایمیل شما منتشر نخواهد شد. بخش‌های موردنیاز علامت‌گذاری شده‌اند *

این سایت از اکیسمت برای کاهش هرزنامه استفاده می کند. بیاموزید که چگونه اطلاعات دیدگاه های شما پردازش می‌شوند.