Քաւէ Քոհան
Ծնւել է Թեհրանում ۱۳۶۳ (۱۹۸۴) թւին
Կենսագրութիւն գրելը դժւար է մանաւանդ եթէ պէտքէ համառօտ լինի: Ուսման ասպարէզում ուսողական ճիւղում դիպլոմաս ստանալուց յետոյ, համալսարանում սովորելու համար ընտրեցի Հայոց Լեզու և Գրականութիւն ճիւղը որը սովորեցի Ազատ Համալսարանի Կենտրոնական Թեհրանի մասնաճիւղում և աւարտեցի ۱۳۸۶ (۲۰۰۷)-ին:
Միջնակարգի շրջանից ինձ հետաքրքրում էր լրատւութեան ասպարէզը, սիրում էի գրել նաև հին հետաքրքրութիւն ունէի պատկերների և արւեստինկատմամաբ ինչը պատճառ դարձաւ որ ۱۳۸۰ (۲۰۰۱)-ից մինչ այսօր մասնակցելով տարբեր դասընթացների զբաղւեմ նաև լրագրողութեամբ, թղթակցութեաբ, նկարելով, գրաֆիկական աշխատանքներով և …. :
Մարզանքն ու պատկերային արւեստների դեռևս իմ կեանքի անբաժանելի մասն են բայց համակարգչային ծրագրաւորումն ու web-ը կազմում են իմ կեանքի նոր մասը:
Այժմ որպէս հանրային կապի մասնագէտ աշխատում եմ հասարակական ծառայութիւնների կենտրոնում նաև մասնաւոր բաժնում աշխատում եմ որպէս արւեստի և գովազդի խորհրդատու:
Քոհան Մեհր լրատւական ցանցում կարող էք կարդալ վերջին լուրերը, իմ գրւածքները, բանաստեղծութիւնները, տեսնել իմ գծագրութիւնները, նկարները և ծանօթանալ իմ համակարգչային ծրագրաւորումներին:
Այս կայքէջը իմ միակ պաշտօնական և մասնագիտական համացանցային աղբիւրն է, չնայած փորձում եմ որ այստեղ մտերիմ մտնոլորդ լինի: Այստեղ տիրում է Միասին և Միմեանց համար լոզունքը
مهربانی های شما